ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

ՈՒր ամեն շուն ճանաչում էր իր տիրոջը, նո՛ւյն տիրոջը

ՈՒր ամեն շուն ճանաչում էր իր տիրոջը, նո՛ւյն տիրոջը
31.03.2025 | 07:21

Խնդիրը եղած ռեսուրսի արդյունավետ կամ անարդյունավետ կիրառելու մեջ չէր։ Բուն խնդիրը հնարավոր բոլոր ռեսուրսներով Գյումրիում քաոս ստեղծելն էր, ինչը և արեցին։ Քաոսը կործանարար զենք է։ Եթե հիշում եք՝ Շուշին հենց քաոսով կարողացան հանձնել, այլ կերպ հնարավոր չէր լինի։

Լրագրողների մի խումբ սարիկի ապրած թաղամասում քաոս հրահրող որջերից մեկն էր բացահայտել ու փորձում էր գլուխ հանել ամեն տեսակ արարածների ագրեսիվ խլվլոցից։

Նման իրավիճակները բնութագրելիս սովորաբար ժողովուրդն ասում է ,,շունը տիրոջը չէր ճանաչում,,։ Բայց այդտեղ վիճակն ավելի բարդ էր, որովհետև ամեն շուն ճանաչում էր իր տիրոջը, ու տերը մեկն էր՝ ստի, բանսարկության, ատելության, դժոխային խառնափնթորության «ճարտարապետը»։

Քաոսը ներդաշնակության ու համերաշխության հականիշն է, բայց այդ քաոսում խառնակիչների նախանձելի դաշինք կար․ դեռ երբեք մենթը, գողը, բոզը, գրանտակերը, կեղծ դիտորդը, խառնակիչն ու թալանչին այդպիսի ամուր դաշինքով հանդես չէին եկել։ Հա, շուն ասեցի՝ հիշեցի։ Եթե ուշադիր նայեք այդ տեսանյութը՝ կտեսնեք, որ չարիքի այդ խառնարանում նաև թափառող շներ են երևում։ Ակամա մտածեցի, որ չարիքի արմատը նաև թափառող շների ցուցակն է նախապես կազմել տվել ու դրանց էլ է մասնակից դարձրել «ընտրություններին»։ Իսկ երբ մեկ այլ տեսանյութում սարիկի կողքից քայլող թափառող խոզ տեսա՝ մտածեցի նաև թափառող խոզերի ցուցակի մասին։

Թող Տերը զորություն տա հազար փորձանք տեսած Գյումրուն՝ այս նոր ու անսովոր փորձանքն էլ հաղթահարելու համար։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ